Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:50 11-04-2025

Էրդողանը և Ալիևը հանդիպել են, Անկարան գոհ է, Պեկինի պատասխանը, Թրամփի մղձավանջը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 11-ի միջազգային կարևոր լուրերը:

Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահականից հայտնում են՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, գոհունակություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ և ուշադիր շարունակում է հետել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր Անթալիայում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Հաղորդագրությունում նաև նշված է, որ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը «գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ»։
Սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Էրդողանի ու Ալիևի արդեն երկրորդ հանդիպումն է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում զբոսաշրջային ուղղաթիռի կործանումը մղձավանջ է անվանել և խոստացել է, որ ամերիկյան իշխանությունները շուտով կներկայացնեն միջադեպի նախնական պատճառները։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է X -ի իր էջում։
«Տրանսպորտի նախարար Շոն Դաֆֆին և նրա տաղանդավոր ենթականերն ակտիվորեն զբաղվում են այդ գործով։ Շուտով կհետևեն հայտարարություններ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և ինչու», - նշել է նախագահ Թրամփը։
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսն ավելի վաղ հաստատել էր, որ Հուդզոն գետում վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվող բոլոր վեց անձինք զոհվել են։
ABC News-ի փոխանցմամբ՝ ավիաաղետի հետևանքով զոհերը Siemens-ի Իսպանիայի և Հարավարևմտյան Եվրոպայի մասնաճյուղի ղեկավար Ագուստին Էսկոբարն է՝ կնոջ և երեք երեխաների հետ։ Զոհվել է նաև ուղղաթիռի օդաչուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով