Մամուլ 1 տարի առաջ - 07:45 10-04-2025

Ինչ գնումներ են կատարել և ինչ նվերներ են ստացել իշխանությունները․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադառնում է ՀՀ 2 քաղաքական դեմքերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ տարբեր պատվիրակությունների ընդունելությունների եւ այցելությունների ընթացքում ստացած նվերներին եւ դրանց գներին։ Հիմա էլ արձանագրում ենք, որ Ազգային ժողովի պատվիրակությունների համար ձեռք բերած նվերները ոչնչով չեն զիջում ստացած նվերներին. թերեւս՝ միայն արժեքով։

Վերջերս գրել էինք, որ Ալեն Սիմոնյանին նվիրել են 925 հարգի արծաթյա ճարմանդ (տղամարդու), որը զարդարված է եղել չեխական գրանատ քարերով։ Ճարմանդն արժեցել է 67 հազար 280 դրամ. Սիմոնյանը գումարը փոխանցել է պետությանը։

Իսկ Ազգային ժողովը պատվիրակությունների համար ձեռք է բերել շարֆեր, փողկապներ եւ թվիլիներ։
Շարֆերի արժեքներն են 14 հազար 900 դրամ, 69 հազար 900 դրամ, 45 հազար 900 դրամ եւ 59 հազար 900 դրամ։ Ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 48 շարֆ 1 մլն 25 հազար դրամով։

Փողկապն արժեցել է 59 հազար 900 դրամ. գնվել է 3 փողկապ, որոնց համար վճարվել է 179 հազար 700 դրամ։
Թվիլիներն արժեցել են 15 հազար 900 դրամ. գնվել է 4 հատ եւ վճարվել է 63 հազար 600 դրամ։
Գնման այս պայմանագիրն արժեցել է 1 մլն 268 հազար 500 դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում