Սպորտ 1 տարի առաջ - 18:49 09-04-2025

Ֆուտբոլ խաղում են 11 հոգով, թիմային խաղ չտեսա․ Մովսիսյանը՝ Վրաստանից կրած պարտությունների մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել Metaratings.ru-ին՝ խոսելով Հայաստանի ընտրանու անհաջողությունների մասին։

Ինչու Հայաստանի ընտրանին պարտվեց Վրաստանին

«Պատճառը մեկը չէ, այլ մի քանի գործոնների համադրություն։ Նախ, բացակայում էին առանցքային ֆուտբոլիստները՝ Սպերցյանն ու Սելարայանը։ Բացի այդ, Վրաստանի ընտրանին ներկայումս լուրջ առաջընթաց է գրանցել։ Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստները շատ անվստահ խաղ ցուցադրեցին, մի շարք խնդիրներ խոչընդոտեցին նրանց լավ խաղին։ Արդյունքում մենք տեսանք այն, ինչ տեսանք։ Ինձ համար հաշիվն էական չէր, ավելի ցավալի էր տեսնելը Հայաստանի ընտրանու խաղամակարդակը։ Ցավով տեսա, որ խաղացողներն անորոշ էին գործում։

Երբ ես էի խաղում, բոլորովին այլ հոգեվիճակով էի մոտենում հավաքականի հանդիպումներին։ Այո, բոլորն էլ կարող են սխալվել։ Բայց երբ մեկն արտահայտված սխալ է անում, մյուսները պետք է աջակցեն, վերցնեն պատասխանատվությունը, լինեն թիմ։ Դա չտեսա։ Երբ մեկը սխալվում էր, մյուսները չէին աջակցում։ Ցավալի էր տեսնել այդ պատկերը։ Դա հստակ հոգեբանական խնդիր է։ Նոր մարզիչ է եկել, ֆուտբոլիստները դեռ չեն հարմարվել նրա պահանջներին։

Բայց երբ ես էի խաղում, հոգեբանությունը իմ ամենամեծ ուժեղ կողմն էր։ Ցավոք, դա վերջին հանդիպումներում չտեսա։ Չեմ ասում, որ բոլորը վատ վիճակում էին։ Կային խաղացողներ, ովքեր լավ պատրաստված էին։ Բայց երբ բոլորն այդպես չեն, հաղթելը դժվար է»։

Ով դուր եկավ իր տրամադրվածությամբ

«Դուր եկավ Տիգրան Բարսեղյանը։ Նրանից երևում է, որ եվրոպական ակումբում է խաղում։ Կցանկանայի նաև առանձնացնել Թիկնիզյանին։ Նաիրը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն շատ լավ մարզիկ է։ Բայց բոլորս գիտենք՝ ֆուտբոլ 11 հոգով են խաղում, ոչ թե երկուսով։ Իսկ ես թիմային խաղ չտեսա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում