Մամուլ 4 տարի առաջ - 15:27 20-10-2021

Bloomberg. «Էրդողանը վտանգավոր խաղ է խաղում և լողում է ալիքների դեմ»

Ամերիկյան Bloomberg-ը վերլուծական հոդված է հրապարակել, որում քննվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է նորից իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Վերլուծականում ընդգծվել է, որ Էրդողանը վտանգավոր խաղ է խաղում և «լողում է ալիքների դեմ» այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պայքարում են գնաճի դեմ ու գնում տոկոսադրույքների բարձրացման ճանապարհով։ Թուրքիայի Կենտրոնական բանկում կատարվող կադրային վերադասավորումների համատեքստում նշվել է, որ Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուի պաշտոնը ևս վտանգված է, քանի որ նրա գործողությունները չեն գոհացնում Էրդողանին։

Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը գնաճի պայմաններում որոշել էր իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։ Որոշմանը դեմ արտահայտված Կենտրոնական բանկի ղեկավար անձանցից 3-ը հեռացվել էին աշխատանքից, ինչից հետո թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ շարունակվել էր։ Անցնող շաբաթ մեկ դոլարը հավասարվել էր 9.24 լիրայի, ինչը նոր հակառեկորդ է եղել թուրքական դրամական միավորի համար։ Ըստ ֆինանսիստների՝ հնարավոր է, որ Կենտրոնական բանկը պատրաստվում է տարեվերջին տոկոսադրույքների ավելի ագրեսիվ նվազեցնել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ