Մամուլ 1 տարի առաջ - 07:35 09-04-2025

2 մլրդ դրամ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար, երբ արցախահայերի «40+10» ծրագիրը կրճատվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնուփ Դոգի ձախողված համերգային ծրագիրը, որն այդպես էլ չի կայանա, դարձել է պատուհաս ԿԳՄՍՆ-ի եւ Կառավարության գլխին։

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան մենահամերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն այն հետաձգվեց։ Բազմաթիվ հայ երկրպագուներ սրտատրոփ սպասում էին այդ իրադարձությանը, անգամ շատերն էլ հասցրել էին գնել համերգի տոմսերը։

2023 թվականի սեպտեմբերի 23-ից հետո «Դոփինգ Սփեյս» ընկերությունն այդպես էլ չհայտնեց, թե երբ տեղի կունենա ռեփերի համերգը Հայաստանում։

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2 մլրդ 318 մլն 596 հազար 800 դրամ գումարի պայմանագիր, ինչն էլ հավասար է 6 միլիոն դոլարի։ Այդ գումարը նույն տարվա օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել էր։

Վճարումից մոտ 1 տարի անց հայտնի դարձավ, որ ռեփերը այդպես էլ չի գա Հայաստան։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ պետությունը ոչ մի կերպ չի կարողանում վերադարձնել վատնված գումարները։ Ռեփերը, ասես գումարներով հանդերձ, անհետացել է։

Կառավարությունն աննպատակ ծախսել է 2 մլրդ դրամ, սակայն արցախահայերի կացության «40+10» աջակցության ծրագիրը կրճատում է անհիմն եւ չպատճառաբանված պատրվակներով։
Ստացվում է, որ Սնուփ Դոգը «գցել է» Կառավարությանն ու անհետացել, իսկ ՀՀ Կառավարությունն էլ փորձում է գումարները հավաքել՝ առանց դրանք ծախսելու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող