Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:50 07-04-2025

Պահանջում եմ Նիկոլից` հրապարակել 1994-2019թթ.ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները։

Արցախի հանձնման թեման չի մարսվել ու չի մարսվելու։

Պատերազմով Արցախի գլխին դժոխք բերելու թեման չի մարսվել ու չի մարսվելու։

Պատերազմի ժամանակ Պուտինի` պատերազմը դադարեցնելու ծրագիրը մերժելու թեման չի մոռացվել ու չի մոռացվելու։

2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մերժելու եւ Արցախի գլխին պատերազմ բերելու հարցը չի մարսվել ու չի մարսվելու։

«Քաղաքական դաշտը պետք է լինի հետևողական. պետք է Նիկոլից պահանջել հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների բոլոր պատասխանները։

Նախ և առաջ պետք է պահանջել նրանից հրապարակել 2019-ի հունիսի առաջարկը։

Ինչո՞ւ, քանի որ այնտեղ է «թաղված շան գլուխը»։

Նիկոլը հրաժարվել է 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ առաջարկից՝ բերելով պատերազմ ու կապիտուլյացիա։

Այդ առաջարկով Արցախն ունենում էր միջանկյալ կարգավիճակ,Հադրութն ու Շուշին, Ստեփանակերտն ու Մարտակերտը, Մարտունին ու Ճարտարը, Ասկերանն ու Մատաղիսը, Լաչինն ու Քելբաջարը մնում էին Արցախի վերահսկողության տակ։

Դադիվանքն ու Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը հայի սուրբ աղոթավայր էին շարունակելու մնալ։

Արցախի ժողովուրդը կարող էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով որոշել իր վերջնական կարգավիճակը։

Ու ամենակարեւորը. այդ ամենն արվելու էր առանց որեւէ կրակոցի ու զոհի։

Ես պնդում եմ իմ ասածը։

Թող հրապարակի Նիկոլը ու բոլորդ կտեսնեք, որ նա, մերժելով 2019-ի առաջարկը, բերել է մահ, պարտություն ու հայրենազրկում։

Սա պետք է լինի ընդդիմադիր քաղաքական դաշտի գլխավոր պահանջներից մեկը։

Ու այս պահանջին պետք է միանան Արցախը հայկական համարող բոլոդ հայորդիները։

Հրապարակել բանակցային փաստաթղթերը։

Սա է հարցերի հարցը, ոչ թե որ համայնքում ով քանի մանդատ ունի…

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման։

Հետևաբար, ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլից հրապարակել բանակցային ու, մասնավորապես, 2019-ի առաջարկները»։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում