Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:31 25-12-2024

Մոսկվան առաջարկում է լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները ենթակա են լուծարման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 25-ին կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մինսկի համաժողովի բոլոր կառույցները, այսինքն ՝ Մինսկի խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ գործող ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։Կարծում ենք, որ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է ՝ վերացնել նշված ինստիտուտները»,-նշել է նա։

Զախարովան ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը այն բանից հետո, երբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ՄԽ համանախագահներ Ֆրանսիան և ԱՄՆ-ը 2022 թվականի փետրվարին դադարեցրել են շփումները ռուս գործընկերների հետ։ Նրա խոսքով ՝ ամեն ինչ սկսվել է արևմտյան երկրների կողմից այդ ձևաչափի աշխատանքի արգելափակումից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան