Արտաքին 1 տարի առաջ - 23:45 06-04-2025

Փարիզում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն Լը Պենի

Փարիզում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ ի պաշտպանություն «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լե Պենի, որին դատարանն արգելել է ընտրվել իշխանության մարմիններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»- ի թղթակիցը:

Հանրահավաքը մեկնարկել է Վոբան հրապարակում։ Ցուցարարները բարձրացրել են ֆրանսիական պետական դրոշները։

Հանրահավաքի վայր է ժամանել նաև անձամբ Լը Պենը՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Կուսակցության առաջնորդ Ջորդան Բարդելլան իր ելույթում ասել է՝ Լը Պենի մեղադրական դատավճռի օրը պատմության մեջ կմնա որպես սև օր, նրա դեմ կայացված անարդար և սկանդալային դատական որոշումն ուղղված է նրան նախագահական մրցապայքարից հեռացնելուն։ Քաղաքական գործիչը հավելել է՝ սա ուղղակի հարձակում է ժողովրդավարության վրա։

«Այս որոշումը ոտնատակ տվեց իմ ժողովրդին, իմ երկիրն ու իմ պատիվը։ Ես ուզում եմ, որ բոլորը իմանան՝ ես առանց վարանելու ընդգծում եմ այս գործընթացի քաղաքական բնույթը։ Սա դատարանի որոշում չէ։ Սա քաղաքական որոշում է, քաղաքական գործիչների որս»,- ասել է Լը Պենն իր ելույթում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան