5 տարի առաջ - 19:45 06-06-2021

Վենետիկի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել զբոսաշրջային նավերի դեմ

Վենետիկի բնակիչները բողոքում են զբոսաշրջային նավերի դեմ, որոնք կրկին սկսել են մուտք գործել քաղաք: Հինգշաբթի օրը առաջին հսկա նավը կանգ առավ San Marco հրապարակի մոտ: Դրանով 650 ուղևորներ են ժամանել Բարիից: Սա անակնկալ էր Վենետիկի բնակիչների համար, քանի որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել էր, որ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով այդպիսի մեծ նավերը քաղաք չեն մտնի:

Ցուցարարները կառավարությանը մեղադրում են խաբեության մեջ: Բնակիչների մեկ այլ խումբ, սակայն, աջակցում է այն մարդկանց, ում բիզնեսը կախված է զբոսաշրջության արդյունաբերությունից: Վենետիկի հազարավոր բնակիչներ 17 ամիս գործազուրկ են և առանց եկամտի:

Երկու ամիս առաջ Իտալիայի խորհրդարանը օրենք ընդունեց, համաձայն որի՝ բազմահարկ նավերը չեն մտնի Վենետիկի պատմական կենտրոն: Ժամանակի ընթացքում կառավարությունը նախատեսում է կառուցել նոր մարդատար տերմինալ: Համավարակից առաջ Վենետիկ տարեկան այցելում էր 28 միլիոն մարդ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով