Մամուլ 1 տարի առաջ - 07:20 05-04-2025

Իշխանությունն իրավիճակին չի տիրապետում. հանուն նրանց չընտրվելու մարդիկ պատրաստ են Վարդան Ղուկասյանին հետ բերել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ երեկ՝ Մարտուն Գրիգորյանի երկար սպասված հայտարարությունից հետո, ՔՊ-ում աժիոտաժ է սկսվել, քանի որ հայտարարում էին, թե Վարդան Ղուկասյանը միայնակ չկարողացավ անցնել, եւ ընդդիմությանը միավորվելու դեպքում միայն ի վիճակի եղավ հասնելու մի քաղաքապետի ընտրության։

Այս իրադարձությանն անդրադարձ է կատարել նաեւ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, սպառնացել՝ ասելով, թե Ղուկասյանի ընտրվելու դեպքում թեժ իրավիճակներ են սպասվում եւ ապա ավելացրել է՝ «գյումրեցու գլխից մազ պակասեց՝ դուք եք պատասխան տալու»։ ՔՊ-ականները միաբերան քաղաքացիներին էին մեղադրում, թե խաբվեցին:

Այսպիսով, թեեւ իշխանությունը քննադատում է ընդդիմությանը, որ իրենց դեմքով չեն ներկայացել ընտրություններին, խաբել են, սակայն, հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունն էլ խուսափեց ՔՊ-ի դեմքով ներկայանալուց, «բերեց» «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, անարատ կենսագրությամբ Սարիկ Մինասյանին։ Իհարկե, Փաշինյանի գահավիժող վարկանիշով իշխանությանը չփրկեց անգամ Սարիկ Մինասյանի անարատ անցյալը, որովհետեւ գյումրեցին, եւ ընդհանրապես ողջ հանրությունը գիտակցում է, որ իշխանությունն այլեւս չի տիրապետում իրավիճակին։

Նրանց չընտրվելու համար մարդիկ պատրաստ են անգամ Վարդան Ղուկասյանին հետ բերել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող