Ներքին 1 տարի առաջ - 17:49 04-04-2025

Երևանում 2 երիտասարդ մերսման սրահում մատուցված ծառայության դիմաց վճարել են կեղծ թղթադրամով․ նրանք ձերբակալվել են. shamshyan.com

Ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցի 7 հասցում գործող «Լյուքս Մասաժ» մերսման սրահում 2 քաղաքացի կեղծ թղթադրամ են վճարել մերսման ծառայություն կատարելու դիմաց:

Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ տեսուչ Քոչինյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում նշված սրահի տնօրեն, Երևանի բնակիչ 41-ամյա Ֆաթիմա Զ․-ն հայտնել է, որ իրեն վճարել են կեղծ գումար և մատնացույց է արել 2 քաղաքացու և վերջիններիս խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով Պարոնյան փողոցի 7 հասցեից ձերբակալվել և բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Ոստիկանությունում պարզվել է, որ նշված քաղաքացիները հանդիսանում են Երևանի բնակիչներ 22-ամյա Գոռ Գ․-ն և 22-ամյա Գագիկ Մ․-ն, իսկ վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է սուվիներ թղթադրամ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչակա բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում