Ներքին 2 տարի առաջ - 20:58 20-11-2023

Շուկայից բանջարեղեն գնելիս վաճառողը կեղծ թղթադրամով է վերադարձրել մանրը

Սոցիալական ցանցերում և օնլայն վաճառքի ցանցերում (Tik Tok, Instagram, Telegram, Wildberries) լայն տարածում է ստացել կեղծ թղթադրամների վաճառքը։

Տելեգրամյան ալիքներին 20.000 դրամ վճարելու դեպքում ստանում են կեղծ 100.000 դրամ։ Ինստագրամյան հարթակում՝ «xaker.armenia» էջը 10 հատ 20.000 դրամի համար պահանջում է 35.000 դրամ։ Wildberries գնումների առցանց հարթակում 5 տուփ 20.000 դրամի արժեքը 6920 դրամ է, իսկ 5 տուփ 5.000 դրամը՝ 6530 դրամ։

19-ամյա Վալերիա Մանուչարյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է մի աղջիկ փորձել կեղծ թղթադրամ իրացնել․ «Աշխատանքի ժամանակ մոտ 20-35 տարեկան աղջիկ փոխանցեց 50․000 դրամ, որից 20․000 դրամը՝ կեղծ, 30․000՝ իրական։ Ես գլխի ընկա, վերադարձրի կեղծ գումարը և խնդրեցի մեկ այլ գումար, աղջիկը ձևացրեց, թե տեղյակ չէր թղթադրամի կեղծ լինելու մասին»։

Մեկ այլ նմանատիպ դեպք էլ պատահել է 68-ամյա Շուշիկ Պետրոսյանին հետ։

«Շուկայից բանջարեղեն էի գնում, վաճառողը, երբ հետ վերադարձրեց մանրը զգացի, որ իրականին այդքան էլ նման չէր, ավելի ուշադիր ուսումնասիրեցի հասկացա, որ կեղծ է, երբ հետ վերադարձրի վաճառողին, սկսեց ավելի անինքնավստահ խոսել և արդարանալ, խնդրեցի փոխել, իրական գումարը վերցրեցի և հեռացա»- պատմում է տիկին Շուշիկը։

Իրական թղթադրամների հատկանիշներին կարող եք ծանոթանալ ՀՀ-ի կենտրոնական բանկի պաշտոնական կայքում` https://www.cba.am/am/SitePages/ncbrabanknotescirculatedsecurity3.aspx։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում