Մամուլ 1 տարի առաջ - 07:55 04-04-2025

ԿԿՀ-ն Արարատի մարզպետի ընտանիքի անդամի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ընտանիքի անդամ Ռուզան Մարգարյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով հարուցել է վարչական վարույթ։

Բանն այն է, որ ուսումնասիրվել է Ռուզան Մարգարյանի կողմից Հանձնաժողով ներկայացված 2023 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում հայտարարագրված տվյալների արժանահավատությունը և ամբողջականությունը, որի արդյունքում արձանագրվել է հետևյալ անհամապատասխանությունը. Ռուզան Մարգարյանը հայտարարագրի «Բ.3 Արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում չի հայտարարագրել իր՝ «Արփի գինու գործարան» ՍՊԸ-ի 100% բաժնետեր լինելու վերաբերյալ տվյալները։

Մարգարյանը ծանուցվել է նշված գործի քննությանը մասնակցելու նպատակով. վերջինս չի ներկայացել, սակայն ներկայացուցիչ է ունեցել, և ներկայացուցիչ Հովհաննես Ուրֆանյանի ներկայությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված Մարգարյանի բացակայության պայմաններում 2025 թվականի փետրվարի 20-ին տեղի է ունեցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն։

Արդյունքում, Սեդրակ Թևոնյանի ընտանիքի անդամ Ռուզան Մարգարյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 հազար դրամի չափով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան