Ներքին 1 տարի առաջ - 15:15 03-04-2025

Սարիկ Մինասյանը անջատել է տվել քաղաքի ոչ գլխավոր փողոցների լուսավորությունը

Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկի Անի Թաղամասի բնակիչները Oragir.News-ին հայտնեցին, որ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը անջատել է տվել քաղաքի ոչ գլխավոր փողոցների լուսավորությունը։
«ՔՊ-ն Գյումրիի ընտրություններում պարտվեց նախընտրական բաժանած լույսերը հետ է հավաքել երևի: Լույս առ լույս հետ են տանում»,- ասում է բնակիչներից մեկը։

Սարիկ Մինասյանի նշանակվելուց հետո Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժինը լուծեց քաղաքի լուսավորության հարցը, հատկապես դա նախընտրական քարոզարշավի ընթացքում էր ընդգծված։

Սարիկ Մինասյանն էլ օրերս հայտարարել էր, որ քաղաքի լուսավորությունը կապ չունի նախընտրական քարոզարշավի հետ և այդ լույսերը նախկինում էլ են եղել, ուղղակի ինչ-ինչ պատճառներով չեն օգտագործվել։ Սարիկ Մինասյանը փաստորեն ուզում էր լավ բան անել, այն էլ սխալ ընկալվեց, բայց որ ընտրություններից հետո անջատվել են այդ լույսերը ուրեմն այնքան էլ դա հանուն քաղաքի համար չի արվել։

Քաղաքացիները դժգոհում են, որ Տեքստիլ թաղամասի որոշ փողոցների լույսերը ևս անջատվել են։

Գյումրեցիները սկսել են հումորով վերաբերվել այս ամենին։

Օգտատերերից մեկը սոցցանցի իր էջում գրել է.
«Գրեյդերը Չարենցից չէր էրթա կմնար ըտեղ, օրական 3 անգամ փողոց կհարթեցնեին, երեկվանից գրեյդերն էլ չկա... պատժենգը»:

Մեկ այլ օգտատեր էլ գրել է.
«Կարո՞ղ է ՇԻԲԻՆ ԱՌ ՇԻԲԻՆ էլ հետ տանին»։

Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փրայմերիզի ժամանակ ամենաշատ ձայները հավաքելու արդյունքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»