Արտաքին 4 տարի առաջ - 09:09 19-02-2022

Տղամարդն անջատել է ամբողջ քաղաքի համացանցը, որպեսզի իր երեխաները կատարեն տնային առաջադրանքները

Ֆրանսիացուն ազատազրկում է սպառնում ամբողջ քաղաքի համացանցն անջատելու համար, հաղորդում է New York Post-ը: Տղամարդը նման քայլի է գնացել, քանի որ նրա երեխաները չափազանց շատ ժամանակ են անցկացրել համակարգչի առաջ և սոցցանցերում։

Լրատվամիջոցների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Մեսանժ քաղաքում։

Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, զայրացել է, որ իր երեխաները տնային առաջադրանքները կատարելու փոխարեն իրենց ժամանակն անցկացնում են սոցցանցերում և համակարգչային խաղեր խաղալով, ուստի որոշել է զրկել նրանց համացանցի հասանելիությունից։

Տղամարդը տան ցանցի մուտքն արգելափակող հատուկ «խլացուցիչ» է գնել։ Սակայն նա չի իմացել, որ սարքը համացանցին միանալու հնարավորությունից զրկել է ոչ միայն իր երեխաներին, այլև քաղաքի բոլոր բնակիչներին։

Բնակիչների բողոքներից հետո մասնագետները պարզել են արգելափակման աղբյուրը: Ֆրանսիայում տղամարդու տեղադրած «խլացուցիչներն» օրենքով արգելված են, ուստի նրա դեմ քրեական գործ են հարուցել։

Ֆրանսիացուն սպառնում է մինչև 30 հազար եվրո տուգանք և մինչև վեց ամիս ազատազրկում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան