Փարաքարի պարտության մեղավորները, անհետ կորածների ծնողները պատասխան են պահանջում, ՔՊ-ում շոկի մեջ են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած, գործարքի մեջ մտած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշանակել է վարչական տույժ 200 հազար դրամի չափով։

Օրաթերթը գրում է․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներելու Փարաքարի այն պարտությունը, որի գլխավոր մեղավորներին համարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:
Անհետ կորածների ծնողները Արսեն Թորոսյանին և Մհեր Բիշարյանին կանչել են ԱԺ՝ խաբելու համար պատասխան տալու․ գրում է ժողովուրդ օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է․ առաջիկա օրերին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ հիմնադրամի մոտ 25 մլրդ դրամի փոշիացման գործով:

Հրապարակ օրաթերթը գրում է․
Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են, չնայած ՔՊ-ն Գյումրիում ակնկալել է, որ 50+1-ի կձգի, քանի որ դասական հայկական ընտրություն էին կազմակերպել՝ հոսանքազրկումներով, բանակին ուղղորդելով, վարչական լծակների կիրառմամբ։

Փաշինյանը հույս ունի, որ ոմանց «զոհաբերելով»` 26-ի ընտրություններին ընդառաջ իրենց ռեյտինգը կբարձրանա: Հնարավոր է անգամ ԱԺ խմբակցությունում «չիստկա» անի` ազատվելով, օրինակ, Անդրանիկ Քոչարյանից ու Վիլեն Գաբրիելյանից․ հայտնում է Հրապարակ օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է․ Ընտրությունների օրը կեսգիշերն անց հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Վոլոդյա Գրիգորյանի Մերձավանի շտաբում եւ նշում էին նրա հաղթանակը։ Գրկախառնություններ, ուրախություն, վանկարկումներ, օդ թռցնել, իսկ վերջում՝ հրավառություն, ի նշան դժվարությամբ ձեռք բերված հաղթանակի։ Օրաթերթին հասած լոիրերի համաձայն՝ պարեկները կեսգիշերն անց գնացել եւ տուգանել են Վոլոդյա Գրիգորյանի աջակիցներին՝ հրավառություն կազմակերպելու համար։

Օրերս Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների ավելի քան 200 ուսանողներ Գյումրիում կազմակերպել էին մասշտաբային իրազեկման ակցիա՝ նվիրված Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ սպասվող հանրաքվեին։ Փաստիի տեղեկություններով՝ իրազեկման այս ակցիան նախաձեռնել և կազմակերպել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»