Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:40 31-03-2025

Իրանը հրթիռներն է պատրաստում, Նեթանյահուի մերձավորները ձերբակալվել են․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 31-ի միջազգային կարևոր լուրերը:

Իրանը պատրաստության է բերել հրթիռները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աճող սպառնալիքների ֆոնին հավանական պատասխանի համար։ Այս մասին գրում է Tehran Times-ը:
Արձակման պատրաստ հրթիռների զգալի մասը գտնվում է երկրի տարածքով մեկ ցրված ստորգետնյա օբյեկտներում: Դրանք կարող ենք հարվածել ԱՄՆ-ի հետ կապված թիրախներին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի սպառնացել է Իրանին ռմբակոծություններով և երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, գրում է Reuters-ը:
Թրամփի սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանը մերժել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները վարելու առաջարկը: Թրամփն NBC News-ին ասել է, որ ԱՄՆ և Իրանի պաշտոնյաները զրուցում են, բայց մանրամասներ չի ներկայացրել:
«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», - ասել է նա:

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ:
Նշենք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։
Հրապարակմանը կից տեքստում նախագահը մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում