Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:20 20-03-2025

Շոյգուն սպառնում է, Իրանը կպատասխանի Թրամփին, ուկրաինացիները շրջափակված չեն․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 20-ի միջազգային կարևոր լուրերը:

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա Հայաստանի համար կարժենա երկրի ՀՆԱ-ի 30-40 տոկոսը և կրիտիկական վնաս կհասցնի երկրի տնտեսությանը:
«Ընդ որում՝ Երևանը չպետք է հույս դնի ԵՄ-ից շռայլ սուբսիդիաների վրա՝ հաշվի առնելով Եվրոպայի տնտեսության վիճակը»,- ասել է պաշտոնյան։
Նա հիշեցրել է, որ Երևանը պետք է ստանդարտների ու սերտիֆիկացման ամբողջ համակարգը համապատասխանեցնի ԵՄ պահանջներին: Շոյգուի խոսքով՝ Հայաստանը ստիպված կլինի նաև միանալ եվրոպական պատժամիջոցներին և Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին: Պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցներն ուղղված կլինեն ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլև Իրանի դեմ:

«Իրանի իշխանությունները դեռ ուսումնասիրում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նամակը», - այս մասին այսօր հայտարարել է Իսլամական հանրապետության արտաքին նախարար Աբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ իրանական կողմը կդիտարկի Թրամփի նամակում առկա «թե՛ հնարավորությունները և թե՛ սպառնալիքները»։
«Թրամփի ուղերձն իրականում, առավելապես սպառնալիքի տարրեր ունի, սակայն դրանում նաև հնարավորություններ ստեղծելու պնդումներ կան։ Մենք այժմ համակողմանիորեն ուսումնասիրում ենք այս նամակը և կպատասխանենք դրանում տեղ գտած բոլոր դրույթներին», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։
Ավելի վաղ Axios կայքը տեղեկացրել էր, որ Թրամփը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակում Թեհրանին երկու ամիս ժամանակ է տվել՝ միջուկային նոր համաձայնագրի կնքման համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով