Ներքին 1 տարի առաջ - 16:51 30-03-2025

Արհեստական կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվում, որ իմ թեկնածությունը վիճարկվի. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հրատապ ասուլիս է տալիս՝ անդրադառնալով իր թիմակիցների նկատմամբ իշխանությունների ճնշումներին:

Նա ասաց, որ շատ ընտրատեղամասերում 8-րդ համարի քվեաթերթիկ չեն տրամադրում։ Ավագանու անդամության թեկնածուների մեքենաներն են կանգնեցնում ու տարվում են անհայտ ուղղությամբ։

«Մենք ամբողջ ընտրական պրոցեսը թողել ենք ու մեր աջակիցների, թիմակիցների հետ ամեն ինչ անում ենք, որ կարողանանք պահպանել հանդարտությունը, պրովոկացիաների չգնալ, քանի որ արդեն որերորդ օրն է՝ նյարդի վրա են խաղում»,- նշեց նա։

Մարտուն Գրիգորյանը հավելեց, որ այդկերպ իշխանությունները փորձում են կոնֆլիկտ ստեղծել, որ իր թեկնածությունը վիճարկեն. «Ես սովոր եմ, սպասում էինք նման բանի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով