Ներքին 1 տարի առաջ - 22:47 22-11-2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային․ Նիկոլ Փաշինյան

Այս շաբաթն աչքի ընկավ պաշտոնանկություններով։ Օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ դժգոհ է իրավապահ համակարգից։ Լրագրողի հարցին, թե կոնկրետ որ պաշտոնյայի որ աշխատանքից է դժգոհ, վարչապետը պատասխանեց․ «Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված, բայց նաև ուզում եմ ասել, որ այդ կադրային փոփոխությունները իրենց բնույթով, եթե պայմանական ասենք, ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են։ Մեր բոլոր գործընկերների աշխատանքը ես գնահատում եմ, բոլոր էլ իրենց ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններով, որտեղ տեղի են ունեցել զարգացումները, որոշակի հարցեր կան»։

Փաշինյանը շեշտեց՝ որպեսզի համակարգը փոխենք, պետք է համակարգի թերությունները տեսնենք։

Հարցին, թե արդյոք Կարեն Անդրեասյանի հրաժարականը իշանությանը մի ճյուղի ճնշում չէ մյուս չյուղի նկատմամբ, Փաշինյանն ասաց, որ եղել է ոչ թե վարչապետի հորդոր, այլ վարչապետի խնդրանք։

«Ինչո՞ւ դատական համակարգում ունենք այն պրոբլեմը, որը ուզում ենք վերանա․ պատճառներից մեկն այն է, որ մենք ուզում ենք իրապես ունենալ անկախ դատական համակարգ։ Եթե մենք չուզենանք ունենալ անկախ դատական համակարգ, շատ բան խաղաղ կանցնի և վայրիվերումներ, պրոցեսներ, ցնցումներ չեն լինի»,-ասաց նա։

Վարչապետը նշեց, որ իր ընկալմամբ՝ անկախ դատական համակարգի ինդիկատորը այն է, որ ինչ որոշում էլ այնկայացնում է, մենք ասում ենք՝ եթե որոշել է, ուրեմն ճիշտը դա է։

«Այն, որ գործերը տարիներով ձգվում են, այն, որ գործերով կայացվում են անհասկանալի որոշումներ, ես տեսնում եմ և զգում եմ, որ մարդիկ չեն հավատում, որ այդ ամենը ինձ հետ համաձայնեցված չէ»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի