Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:45 28-03-2025

Պուտինին խնդրել են չթույլատրել ՌԴ-ից հեռացած ավտոբրենդների  վերադարձը՝ հանուն Lada-ի․ Lenta

АвтоВАЗ գործարանը պաշտոնապես դիմել է Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով չթույլատրել Renault-ին և այլ հեռացած արևմտյան բրենդներին վերադառնալ Ռուսաստան։ Այս մասին գրում է Lenta-ն:
Դիմումը հրապարակվել է գործարանի արհմիության թերթում, որտեղ շեշտվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել Lada-ի և այն աշխատակիցների շահերը, ովքեր երկիրը չլքեցին դժվար ժամանակներում։

АвтоВАЗ-ը կարծում է, որ իր ընկերության հաջողությունները հնարավոր դարձան միայն Renault-ի, Nissan-ի և Datsun-ի հեռանալուց հետո։

Ձեզ գուցե հետաքրքրի