Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:55 27-03-2025

Փաշինյանը պետք է կլինիկայից թուղթ բերի, որ հոգեկան հիվանդ չէ. Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնալու համար վարչապետը պետք է կլինիկայից թուղթ բերի, որ «հոգեկան հիվանդ չէ»։

«Դրանից հետո կքննարկենք՝ արժի՞ իր հետ ընդհանրապես բանավիճել, թե՞ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ Հայաստանը ղեկավարվում է «հոգեկան լուրջ հիվանդություն ունեցող մարդու կողմից»։

«Առանց այդ թղթի՝ բանավիճելն անիմաստ եմ համարում»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հունից դուրս եկավ, երբ խոսք գնաց ՀՀ նախկին նախագահների մասին։ Նա հայտարարեց. «Ասում են՝ մենք իրար հետ բանավճելու բան չունենք։ Արա, եթե բանավիճելու բան չկա, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Ես ասում եմ՝ ես ձեզ պատերով կտամ, ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, հերիք ա ներվերներիս հետ խաղաք, ես ձեզ ոտի տակ կտամ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում