Ներքին 2 տարի առաջ - 11:45 22-05-2024

Հոգեկան հիվանդ մեկը կլինի. Կապանի համայնքապետն՝ իր ավտոմեքենան հրկիզելու դեպքի մասին

«Ենթադրում եմ, որ փորձել են հրկիզել ինձ սպասարկող ավտոմեքենան»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն, անդրադառնալվ նախօրեին Կապանի մշակույթի պալատի մոտ տեղի ունեցած միջադեպին:

«Քանի որ Կապանի համայնքապետարանի շենքը հիմնանորոգվում է, մենք տեղափոխվել և մեր գործունեությունն իրականացնում ենք Կապանի մշակույթի պալատի շենքում: Ինձ սպասարկող ավտոմեքենան կայանված է եղել մշակույթի պալատի շենքի դիմաց։ Ինչ-որ մեկը փորձել է բենզինով այրել: Վնասը մեծ չէ, քանի որ մեր կապանցիները շուտ մարել են կրակը»,- ասաց Գևորգ Փարսյանը:

Հարցին՝ բնակիչները տվյալ արարքը կատարած անձին բռնե՞լ են, թե՞ ոչ, Կապանի համայնքապետը պատասխանեց, որ քաղաքացիները որևէ մեկին չեն նկատել: Ճշտող հարցին՝ իրավապահները մինչ այս պահը չե՞ն հայտնաբերել տվյալ անձին, Փարսյանը պատասխանեց.

«Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռ ոչ»:

Դուք կասկածներ ունե՞ք, թե ով կարող է նման բան արած լինի, արդյոք նախկնում նման դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ, հարցրեցինք Կապանի համայնքապետին:

«Նման փորձեր նախկինում չեն եղել: Իմ կարծիքով՝ հոգեկան հիվանդ մեկը կլինի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 21-ին Կապանում փորձել են այրել Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին պատկանող Lexus LX 570 մակնիշի 055 QQ 55 համարանիշով ավտոմեքենան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում