Արտաքին 1 տարի առաջ - 16:49 27-03-2025

Վրաստանն իր բիթքոյնի կապիտալով հայտնվել է թոփ 10 երկրների ցանկում

Վրաստանը 2024 թ. տվյալներով ձեռք է բերել 5.51 միլիոն դոլարին համարժեք 66 բիթքոյն և հայտնվել թոփ 10 կառավարությունների անվանացանկում, որոնք թվային ակտիվներ են կուտակում։

CCN լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անվանացանկը գլխավորում են Արաբական Միացյալ էմիրությունները, ԱՄՆ-ն, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան։ Ամենամեծ թվային ակտիվների պահուստային ֆոնդն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը՝ 35 միլիարդ դոլարին համարժեք 420,000 բիթքոյն։ ԱՄՆ-ի կապիտալը գնահատվում է 16.52 դոլարին համարժեք 198,109 բիթքոյն։ Հավելենք, որ ԱՄՆ նորանշանակ նախագահ Դոնալդ Թրամփն այս ամիս ստորագրել է ռազմավարական բիթքոյն ռեզերվ ստեղծելու հրամանագիր։

Չինաստանի թվային ակտիվների պահուստները գնահատվում են 16.2 միլիարդ դոլարին համարժեք 194,000 բիթքոյն։

Ըստ հեղինակի՝ թվային արժեքները մեծ հետաքրքրություն են ներկայացնում կառավարությունների համար, քանի որ գնալով դրանց դերը մեծանում է համաշխարհային տնտեսության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի