Արտաքին 3 տարի առաջ - 20:47 16-12-2022

Վրաստանն ուսումնասիրում է Արևմտյան Բալկանյան երկրների եվրաինտեգրման փորձը

Թբիլիսիում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի և Արևմտյան Բալկանների երկրների՝ Ալբանիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դիվանագետների միջև խորհրդակցություններ են անցկացվում։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости Грузия լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ խորհրդակցությունների նպատակը տարբեր ոլորտներում եվրաինտեգրման փորձի փոխանակման ձևաչափերի ստեղծումն է։

Նշվում է, հանդիպումներ են նախատեսված Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման, արդարադատության, պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև խորհրդարանի և Ազգային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Բացի այդ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հանդիպում կանցկացվի Վրաստանի քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկում են տարբեր հարցեր, այդ թվում՝ 2023 թվականին բարձր մակարդակի այցելությունների փոխանակումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով