Սպորտ 7 ամիս առաջ - 19:13 23-02-2026

Հայ մարզիկները հաղթել են Բալկանյան երկրների ատլետիկայի մարզասրահի առաջնությունում

Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների ատլետիկայի մարզասրահի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցույց է տվել 16.66 մետր արդյունք, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 1500մ վազքում՝ մրցատարածությունը հաղթահարելով 3:42.29 րոպե արդյունքով:

Հայ մարզիկներին պարգևատրել է Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանը եռացատկում ցույց է տվել 16.21 մ արդյունք և միջազգային ասպարեզում անձնական ռեկորդ է սահմանել՝ լրացնելով սպորտի վարպետի նորման:

Բալկանյան երկրների ատլետիկայի մարզասրահի առաջնությանը մասնակցել են նաև վազորդներ Սամվել Գևորգյանը, Գոռ Հարությոնյանը, Ռոման Ալեքսանյանը և Ստյոպա Անդրեասյանը: Առաջնությանը պետք է մասնակցեր նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, սակայն վատառողջ լինելու պատճառով չի կարողացել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան