Քոչարյանը չի զղջում, Աղազարյանին խիստ կպատժեն, Աշոտյանի գործերը լավ են․ Մամուլ        

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցների բացահայտումներն է մեջբերել, ըստ որոնց՝ Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հող է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի զղջացել իր ներկայացրած, Փամբուխչյանի որակմամբ՝ «ստերի» համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով helpcourt.am մասնագիտական կայքը, արձանագրեց, որ դատավոր Վահե Դոլմազյանի հեղինակությունը խայտառակ ցածր է։

Հրապարակ օրաթերթը գրում է․ չնայած ՔՊ-ական որոշ պատգամավորներ հրապարակային քննադատել են Անդրանիկ Քոչարյանի պահվածքը, սակայն խմբակցությունում հարցը չի քննարկվել, հավանաբար սպասում են Փաշինյանի որոշմանը, որ հասկանան՝ էթիկայի հանձնաժողով ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ։

Օրաթերթը գրում է․ Չնայած խորհրդարանը երեկ ամբողջությամբ ընդունեց եվրաքվեի նախագիծը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մեկնարկի մասին, իշխանական աղբյուրները վստահեցնում են, որ նախագիծը կգործարկվի ըստ նպատակահարմարության:

Որքան էլ զարմանալի է, Փաշինյանի գրպանային իրավապահներն ավելի խիստ պատիժ են նախատեսել երբեմնի ՔՊ-ական Աղազարյանի նկատմամբ: Որոշել են նրա նկատմամբ քրեական վարույթի ընթացքում տնային կալանքի որոշում կայացնել, իսկ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի դեպքում, հավանաբար, կկիրառվի վարչական վերահսկողություն․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է․ Աշոտյանի վերաբերյալ քրգործով դատական նիստին խափանման միջոցի պայմանները դատարանը փոքր ինչ բարելավել է․ նրան տեսակցելու թույկտվություն են ստացել նաև իր գործընկերները՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամները, բացի Կարեն Ավագյանից։

Փաստ օրաթերթը գրում է․ Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի։

Օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը։
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»