Մամուլ 1 տարի առաջ - 08:20 27-03-2025

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած խորհրդարանը երեկ ամբողջությամբ ընդունեց եվրաքվեի նախագիծը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մեկնարկի մասին, սակայն իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախագիծը կգործարկվի ըստ նպատակահարմարության: Եվ որոշվել է ակտիվ նախաձեռնողականություն չդրսեւորել այդ հարցում այնքան ժամանակ, քանի դեռ հույս ունեն Ռուսաստանից ինչ-որ բան պահանջել ու ստանալ` դեպի Եվրոպա գնալու շանտաժը կիրառելով: Իսկ ՌԴ գործընկերներին փորձելու են համոզել, որ չէին կարող անտեսել 60 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրությունը, որով ընթացք է տրվել եվրաքվեի նախաձեռնությանը։ Եվ չնայած կային տեղեկություններ, որ հատուկ ԵՄ-ին անդամակցության գործընթացը համակարգելու նպատակով մեկ փոխվարչապետի հաստիք է ավելանալու, եւ նա պետք է նշանակվի եվրոպամետների թվից, սակայն առայժմ այդ մասին իշխանությունում քննարկումներ չկան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում