Ներքին 1 տարի առաջ - 20:08 26-03-2025

Իոաննիսյանի քույրը հերքում է. ոչ ոք իրեն չի մոտեցել

Oragir.News-ի հրապարակումից հետո, որտեղ Աջափնյակի բնակիչները դժգոհել էին Դոմինիկա Իոաննիսյանի վարքագծից, վերջինս պատասխանել է մեղադրանքներին՝ պնդելով, որ իր հասցեին հնչած մեղադրանքները կեղծ են։

Oragir.News-ի հետ զրույցում Դոմինիկա Իոաննիսյանը նշեց, որ բնակիչները ստել են, ընդգծելով, որ իր վարքագծի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Հարցին, թե որ մասն է եղել սուտ, Իոաննիսյանը նշեց, որ իրեն ոչ ոք չի մոտեցել ու չի փորձել հանգստացնել, ինչպես ներկայացրել էին բնակիչները։

Նա ընդգծեց, որ փորձել են խոսել միայն իր մոր հետ և կապվել են միայն լրատվամիջոցի հետ, սակայն անձամբ իր հետ ոչ ոք զրույց չի ունեցել։ Իոաննիսյանի խոսքով՝ բնակիչների պատմածում շատ ստեր են եղել, սակայն այդ կետը հատկապես աչքի է զարնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ը հաղորդել էր, որ Դոմինիկա Իոաննիսյանը, ըստ բնակիչների, վնասել է շենքի մուտքի դռան ապակին, խաթարել բնակիչների հանգիստը և պարբերաբար աչքի ընկնում անադեկվատ պահվածքով։ Դեպքի առնչությամբ Դանիել Իոաննիսյանը դեռևս չի արձագանքել։ Նյութի հղումը.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան