Ներքին 2 տարի առաջ - 11:01 27-02-2024

Դանիել Իոաննիսյանի և Ստյոպա Սաֆարյանի «ջրերը նույն առվով չեն հոսում»

Դանիել Իոաննիսյանի և Ստյոպա Սաֆարյանի «ջրերը նույն առվով չեն հոսում»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն իրֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուրեմն ՆԳՆ-ն ՀԿ-ների հետ քննարկում է արել ոստիկանական բարեփոխումների ու դրանցհանրային ընկալման մասին, որին չի կանչել`

📌 «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»,
📌 «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին»,
📌 «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին»,
📌 «Հայաստանի հելսինկյան ասոցիացիան»,
📌 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին։

Սրանք չեն հասկանում, որ ՀԿ-ները քանակով չեն։ Կարող ես կապ չունեցող 1000 ՀԿ կանչել, բայց դա քեզ չի մոտեցնի հանրությանը, դա հանրությանը քեզ աջակից չի դարձնի։ Հենց դրահամար ՀԿ-ների դաշտը գրավելու ՀՀԿ-ի բոլոր փորձերը տապալվեցին և վերջում ՀՀԿ-նարձանագրեց, թե որ ՀԿ-ներն են իրական դերակատարները։ Ոչինչ, ՀՀԿ-ն հասկացավ, ՎահեՂազարյանն էլ, երևի, մի օր կհասկանա։

Հ.Գ. Ես առողջություն եմ մաղթում Վլադիմիր Գասպարյանին, ով մանրախնդրությամբ չէրտառապում և ունակ էր իրեն քննադատողների հետ խոսել։ Key word - «ունակ էր խոսել»»։

Իրականում Դանիել Իոաննիսյանի այս գրառումն ուղղված է Ստյոպա Սաֆարյանին: Մասնավորապես Իոաննիսյանի և Սաֆարյանի ջրերը «նույն առվով չեն հոսում»՝ այնբանից հետո, երբ Սաֆարյանը Գերմանիայում մասնակցել է Նիկոլ Փաշինյանի և տեղի հայհամայնքի հանդիպմանը։

Դրանից հետո Սաֆարյանի ՀԿ-ն մասնակցել է ՆԳՆ-ում կազմակերպված քննարկմանը, սակայն դա Իոաննիսյանի վրդովմունքը չի մեղմել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով