Արտաքին 1 տարի առաջ - 17:00 26-03-2025

Էրդողանը ցանկանում է Թուրքիայում միապետություն հաստատել․ Halk TV

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում կրքերը չեն հանդարտվում։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իշխանություններից պահանջելով ազատ արձակել Իմամօղլուին, սակայն Էրդողանը կարծես թե անդրվելի է և մտադիր չէ հետքայլ կատարել։

Թուրքական ‎Halk TV հեռուստաալիքի վերլուծաբան Մեհմեթ Թեզքանը Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության համատեքստում համոզմունք է հայտնել, որ Էրդողանը նպատակ ունի ձևավորել այնպիսի միապետական համակարգի մոդել, որը գործում է Ռուսաստանում: Ըստ նրա՝ այդ նպատակի համատեքստում պետք է դիտարկել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումը, ապա կալանավորումը:

Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիայի ու Ռուսաստանի իշխանությունների վարած ներքին քաղաքականության մեջ բազմաթիվ նմանություններ կան, այդ թվում մամուլի ու ընդդիմության նկատմամբ ճնշումները: Նրա խոսքով՝ Իմամօղլուի կալանավորումից հետո սկսված բողոքի ակցիաները, ցույցերը կարծես թե խափանել են իշխանության ծրագրերը:

Թեզքանը պնդել է նաև, որ իշխանությունը կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ լսել ժողովրդի ձայնը, կա՛մ փորձել լռեցնել ընդդիմությանը՝ շարունակելով ճնշման քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետը, ով համարվում է Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը, ձերբակալվել է մարտի 19-ին․ նա մեղադրվում է ահաբեկչության օժանդակման, կաշառակերության և կոռուպցիոն գործարքների մեջ։ Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայի խոշոր քաղաքաներում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնք ճնշելու նպատակով իշխանությունները դիմում են բռնությունների։ Իմամօղլուն հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը մարտի 23-ին Էքրեմ Իմամօղլուին առաջադրել է որպես նախագահի թեկնածու։ Կուսակցության նախնական ընտրություններին մասնակցել է շուրջ 15 մլն քաղաքացի, որոնց ճնշող մեծամասնությունը՝ 13․2 մլն-ը, քվերակել է Իմամօղլուի օգտին։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով