Արտաքին 2 տարի առաջ - 19:26 04-09-2024

Արաբական լիգան հայտարարել է, որ Նեթանյահուն չի ցանկանում Գազայում հրադադար հաստատել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ցանկանում համաձայնության գալ Գազայի հատվածում հրադադարի շուրջ, ինչը սպառնում է տարածաշրջանում Եգիպտոսի առանցքային դերի կորստին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը։

Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ֆիլադելֆիայի միջանցքում» Իսրայելի ռազմական վերահսկողության անհրաժեշտության մասին։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ առանց դրա անհնար է հասնել ոչ պատերազմի նպատակներին, ոչ էլ պատանդների վերադարձին։

«Ֆիլադելֆիայի միջանցքում իսրայելական զորքերի ներկայությունից հրաժարվելը Եգիպտոսի հստակ դիրքորոշումն է, որին աջակցում են արաբական երկրները։ Այն ունի իրավական և քաղաքական լիազորություն, մինչդեռ Իսրայելն իր վերջին դիրքորոշումներով սպառնում է Եգիպտոսին տարածաշրջանում առանցքային դերի կորստով»,- ասել է Աբուլ Գեյթը։

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար նաև նշել է, որ Եգիպտոսի դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության հարցում պարզ է՝ հավելելով, որ Իսրայելի կողմից Կահիրեին մեղադրանքներ ներկայացնելու փորձերը քողարկված են, որոնք Նեթանյահուն քաղաքական նկատառումներով օգտագործում է՝ շարունակելու պայքարը պաղեստինյան անկլավում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան