Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:20 24-03-2025

58-ամյա նախարարը հրաժարական է տվել, երբ պարզվել է, որ երեխա է ունեցել 16-ամյա պատանուց․ CNN

Իսլանդիայի անչափահասների հարցերով 58-ամյա նախարարը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ 23 տարեկանում նա երեխա է ունեցել 16-ամյա պատանուց։ Այս մասին գրում է CNN-ը։

Դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ՝ եկեղեցական երիտասարդական խմբում, որտեղ կինը աշխատում էր որպես խորհրդատու, իսկ պատանին՝ խմբի անդամ։

Թեպետ Իսլանդիայում համաձայնության օրինական տարիքը 15 է, օրենքն արգելում է նման հարաբերությունները, երբ մեծահասակը իր դիրքով ազդեցություն ունի կամ գերակա է նրա նկատմամբ։

Սկանդալը մեծ արձագանք է ստացել, և նախարարն ազատվել է պաշտոնից՝ հանրային ճնշումից խուսափելու համար: