Արտաքին 5 տարի առաջ - 12:39 31-08-2021

Ղազախստանի ՊՆ նախարարը հրաժարական է տվել ռազմական պահեստում տեղի ունեցած պայթյուններից հետո

Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը հրաժարական է տվել ռազմական պահեստներում տեղի ունեցած արտակարգ իրավիճակից հետո:

Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է Երմեկբաևի խնդրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:

Օրեր առաջ հաղորդվել էր, որ Ղազախստանի պաշտպանության նախարարը պատրաստ է հրաժարական տալ զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների պատճառով:

Օգոստոսի 26-ին Ժամբիլի շրջանի զորամասի պահեստում, որտեղ պահվում էր ինժեներական զինամթերք, առնվազն 10 պայթյուն է որոտացել: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մոտ 100 տուժած հոսպիտալացվել է, այդ թվում՝ տեղի արտակարգ իրավիճակների վարչության 49 աշխատակից: Արդյունքում 13 մարդ մահացել է: Հրդեհները մարվել են օգոստոսի 28-ի առավոտյան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»