Ներքին 1 տարի առաջ - 23:21 22-03-2025

Որքան գումար է ծախսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա

ԵԱՀԿ համախմբված բյուջեի շրջանակում ամեն տարի նախատեսված է հատկացնել Մինսկի խմբին 911 200 ԱՄՆ դոլար, սակայն փաստացի ավելի քիչ գումար է ծախսվում այս ուղղությամբ: Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, ներկայում արդեն հայկական կողմը, հաճախ է շրջանառության մեջ դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ցրելու գաղափարը՝ փորձելով դրանով վերջ դնել Արցախի հիմնախնդրով զբաղվող միջազգային մասնագիտացված ինստիտուտի հետագա գործունեությունը։ Հարկ է նշել, որ ԵԱՀԿ համախմբված բյուջեի շրջանակում ամեն տարի նախատեսված է հատկացնել Մինսկի խմբին 911 200 ԱՄՆ դոլար, սակայն փաստացի ավելի քիչ գումար է ծախսվում այս ուղղությամբ, մասնավորապես՝ 2018թ․ փաստացի ծախսվել է 366 553 ԱՄՆ դոլար, 2019թ․՝ 434 635 ԱՄՆ դոլար, 2020թ․՝ 716 955 ԱՄՆ դոլար, 2021թ․՝ 328 423 ԱՄՆ դոլար։

Ուշագրավ է, որ 2020 թվականին՝ 44-օրյա արցախյան պատերազմով պայմանավորված, ամենաշատ գումարն է ծախսել Մինսկի խումբը։ Ցավոք, 2022-2024թթ․-ի համար ԵԱՀԿ համախմբված բյուջեի վերաբերյալ հրապարակված հաշվետվությունները բացակայում են, ինչը թույլ կտար դիտարկել Մինսկի խմբի գործունեության ակտիվությունը հաջորդ տարիների ընթացքում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի