Ներքին 1 տարի առաջ - 12:05 30-10-2024

Քննարկելու ենք, թե «Միր» հեռուստաընկերությանը տրվող գումարը որքան արդյունավետ է ծախսվում. Արայիկ Հարությունյան

Պատրաստվում ենք քննարկումներ ունենալ՝ հասկանալու՝ որքանով է արդյունավետ «ՄԻՐ»-ին տարեկան 257 մլն դրամ վճարելը։

ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Յուրաքանչյուր տարի գրեթե 257 մլն դրամի չափով վճար ենք կատարում: Այս ծախսի արդյունավետությունն եմ ուզում հասկանալ. որքանո՞վ է արդարացված նման ծախս կատարել բյուջեի հաշվին: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Հարությունյանը նշեց, որ դա նախատեսված է Հայաստանի միջազգային պարտավորություններով է և ամեն տարի տրվում է, ենթադրաբար 90-ականներից սկսած:

«Այստեղ մենք շատ «խաղալու» տեղ չունենք, բայց ուզում եմ ասել, որ բյուջեի վերջին քննարկումների ժամանակ, երբ ապարատի ծախսերի կրճատման և արդյունավետության մասին էինք խոսում, անդրադարձել ենք նաև «ՄԻՐ»-ին: Իհարկե, այս պահին ուսումնասիրություն չունենք, բայց պատրաստվում ենք այդ քննարկումներն ունենալ՝ հասկանալու համար, թե տրվող գումարը, որը փոքր չէ, որքանով է արդյունավետ ծախսվում:

Մի քանի տեղեկանքներ ես ստացել եմ, մեր գործընկերները տարբեր գերատեսչությւններից ասում են, որ վերջին շրջանում ակտիվություն կա և պետական համակարգի հետ համագործակցության ավելի լայն սպեկտոր է բացվել, բայց դա պետք է գնահատել: Այս պահին չեմ կարող որևէ այլ ցուցանիշ ասել»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում