Օրակարգ․ Գյումրեցին իր մեջ թասիբ կգտնի ու Փաշինյանի իշխանությանը ոչ կասի․ Արմենուհի Կյուրեղյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արմենուհի Կյուրեղյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի, Ադրբեջանի չդադարող պահանջների, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ու գործողությունների, Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների, իշխանությունների ու ընդդիմադիր քաղաքական ուժերի շանսերի, հնարավոր ռեպրեսիաների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արմենուհի Կյուրեղյանը համոզմունք հայտնեց, որ գյումրեցին իր մեջ թասիբ կգտնի և կմերժի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ «Այնպես որ՝ ես կարծում եմ, որ գյումրեցին իր մեջ կգտնի այդ թասիբը, վանաձորցուց առաջ կանցնի և ավելի կոշտ ոչ կասի այս իշխանություններին»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորն համոզված է, որ Գյումրիում ընդդիմադիր ուժերն ավելի մեծ արդյունքներ են գրացնելու, քան Վանաձորում։

«Ես առավել քան համոզված եմ, որ Գյումրիում ավելի մեծ արդյունքներ են գրանցվելու՝ ընդդիմադիր ուժերի հավաքած մանդատների թվաքանակով։ Եթե Վանաձորում 17-ը ընդդիմադիր ուժն էր, և 8-ը ընդամենը ՔՊ-ն էր, էնտեղ 5-ը էսօրվա էտ ՀԱՍԿ-ը, որից ԺՊ նշանակվեց, բայց ամեն դեպքում Գյումրիում ես համոզված եմ, որ ավելի մեծ տարբերությամբ են արդյունքները գրանցվելու, որովհետև Վանաձորը էտ արդյունքին հասել է 21 թվականին, հիմա արդեն 25 թվականն է»,- ասաց նա և հույս հայտնեց, որ ընդդիմադիր ուժերը կկարողանան հաղթահարել իրենց տարաձայնությունները և հեռացնել ՔՊ-ին իշխանությունից։

Մեր զրուցակիցը նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միասին ահաբեկում են հայ ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով