Մամուլ 1 տարի առաջ - 07:45 20-03-2025

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները Գյումրիից հայտնում են, որ իշխող «Քաղպայմանագրի» ողջ վերնախավը գտնվում է Գյումրիում այս օրերին: Ե՛վ վարչության անդամները, ե՛ւ պատգամավորները, միմյանց հերթ չտալով, այցելում են Սարիկ Մինասյանին, իրենց պատրաստակամությունը հայտնում օգնելու, սակայն իրավիճակը չի փոխվում:

ՔՊ-ի հեղինակությունը Գյումրիում խայտառակ ցածր է, եւ որեւէ հոլովակ, քաղաքը պաստառապատելու որեւէ քայլ, անգամ՝ պետբյուջեի միջոցներով արվող տարբեր շինարարություններ ՔՊ-ի հաղթանակի շանսերը չեն ավելացնում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի ՔՊ պատասխանատուներին օրերս խիստ հրահանգ է տվել՝ եթե պարտվեն, բոլոր պաշտոնյաները պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն. Գյումրու հաղթանակը ՔՊ-ի համար ճակատագրական նշանակություն ունի:

Շատ ՔՊ-ականներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նաեւ կարծիք էին հայտնում, որ տարատեսակ պաշտոնյաների այցը նախընտրական Գյումրի նաեւ իր բացասական կողմն ունի, քանի որ քաղաքացիները սկսել են խոսել, թե մինչ այս պետությունն ինչու Գյումրիին դեմքով չէր նայում: Ըստ այդմ, Գյումրիում կարծիքներ կան ՔՊ շրջանակում՝ գուցե թողնեն Սարիկ Մինասյանը միայնա՞կ պայքարի, եւ չխանգարե՞ն նրան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»