Արտաքին 1 տարի առաջ - 13:01 15-03-2025

«Ազատությունն» ու «Ամերիկայի ձայնը» կլուծարվե՞ն․ Թրամփը հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 14-ին ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է լուծարել 7 դաշնային գործակալություններ, այդ թվում՝ այն կառույցը, որը վերահսկում է «Ամերիկայի ձայնը» և այլ պետական ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներ ամբողջ աշխարհում․ գրում է The New York Times-ը։

Թրամփը հանձնարարել է այս գործակալությունների ղեկավարներին՝ դադարեցնել այն բոլոր գործառույթները, որոնք օրենքով պարտադիր չեն։ Բացի այդ, նրանք պետք է «նվազեցնեն իրենց օրենքով սահմանված գործառույթների կատարման ծավալն ու համապատասխան անձնակազմի թվաքանակը՝ հասցնելով նվազագույն անհրաժեշտ մակարդակի», նշված է հրամանագրում։

Նախագահ Թրամփի բազմակողմանի նախաձեռնությունների շրջանակում այս որոշումը կարծես հերթական անգամ փորձարկում է նրա լիազորությունների սահմանները։ Օրինակ՝ «Ամերիկայի Ձայնը» վերահսկող մարմինը՝ ԱՄՆ Գլոբալ Մեդիայի Գործակալությունը, Կոնգրեսի որոշմամբ անկախ կառույց է։ Դրանից զատ՝ 2020 թվականին Կոնգրեսն ընդունել է օրենք, որը սահմանափակում է այդ գործակալության նախագահի կողմից նշանակվող գործադիր տնօրենի իշխանությունը։

Գլոբալ Մեդիայի Գործակալությունը, բացի «Ամերիկայի ձայն»-ից, ֆինանսավորում է նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն Ռադիո»-ն և «Ազատ Ասիա Ռադիո»-ն։ Կազմակերպության բյուջեն կազմում է մոտ 270 միլիոն դոլար, այն ունի ավելի քան 2000 աշխատակից, հեռարձակվում է 49 լեզվով։ Այն շաբաթական ունի ավելի քան 361 միլիոն լսարան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ