Արտաքին 5 տարի առաջ - 15:20 09-05-2021

Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել սահմանադրական կարգի պահպանության մասին

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «ինքնիշխանության և սահմանադրական կարգի պաշտպանության» մասին հրամանագիր է ստորագրել։

Հաղորդագրության մեջ նշված է, որ փաստաթուղթը նպատակ ունի պահպանել երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Համաձայն հրամանագրի դրույթների՝ մահափորձի, ահաբեկչության, արտաքին ագրեսիայի կամ այլ բռնի գործողությունների հետևանքով պետության ղեկավարի մահվան դեպքում իշխանությունը փոխանցվում է Անվտանգության խորհրդին։ Անվտանգության խորհուրդը նախագահում է վարչապետը։

Վերը նշված դեպքերում երկրում հաստատվում է ռազմական դրություն, որի ապահովման պատասխանատուն և իրականացնողը հանդիսանում է Անվտանգության խորհուրդը։

Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»