Արտաքին 4 տարի առաջ - 18:50 31-03-2022

Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ» երկրներին գազը միայն ռուբլով վաճառելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ» երկրների հետ ապրիլի 1-ից ռուսական ռուբլով գազի առևտուրը կարգավորելու մասին, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Պուտինի խոսքով՝ գազի մատակարարման գործող պայմանագրերը կդադարեցվեն, եթե գնորդները չկատարեն նոր պայմանները։ Գազի դիմաց վճարելու համար, ինչպես բխում է հրամանագրից, արևմտյան երկրները պետք է ռուբլու հաշիվներ բացեն «Գազպրոմբանկում»։ Բանկը արժույթը կվաճառի Մոսկվայի բորսայում, որը կհաշվագրեն ռուսական գազի գնորդները։

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը դա կհամարի պայմանագրերի խախտում, եթե «ոչ բարեկամ» երկրներից գազի գնորդները հրաժարվեն դրա դիմաց վճարել ռուբլով։

Ինչպես նշել է Պուտինը, Ռուսաստանը գազ է մատակարարել արևմտյան գործընկերներին։ «Նրանք այն ստացել են, մեզ եվրոյով են վճարել, որն իրենք են սառեցրել։ Կարելի է համարել, որ մենք գազը փաստացի անվճար ենք մատակարարել»,- ասել է Պուտինը, որի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտ»-ը:

Պուտինի հայտարարությունից հետո Եվրոպայում գազի բորսայական գինը բարձրացել է 6%-ով և առավելագույնն արժեցել է հազար խորանարդ մետրի համար 1483 դոլար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»