Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:20 14-03-2025

Ամուսնացած տղամարդիկ 3 անգամ ավելի հակված են գիրանալուն, քան չամուսնացածները․ The Guardian

Վարշավայի Սրտաբանության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ամուսնացած տղամարդիկ 3 անգամ ավելի շատ են հակված գիրանալուն, քան չամուսնացածները։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Կանանց մոտ նման խնդիր չի հայտնաբերվել, բայց գիտնականները նշում են՝ գիրությունը վերածվում է գլոբալ խնդիրի։

Բացի դրանից, յուրաքանչյուր տարի գիրանալու ռիսկը մեծանում է տղամարդկանց մոտ՝ 4%-ով, կանանց մոտ՝ 6%-ով։