Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:57 10-06-2022

Ռուսաստանն ունի ավելի քան 20.000 զոհ. The Guardian

Ռուսական բանակը ներխուժման սկզբից ի վեր հավանաբար կորցրել է մոտ 20 հազար մարդ։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով բարձրաստիճան շրջանակների աղբյուրին։ Ռուսական կորուստների արևմտյան նախկին գնահատականները կազմում էին 15 հազար զոհ:

Ռուսական զորքերը կորցնում են հատկապես մեծ քանակությամբ կենդանի ուժ և զինտեխնիկա Լուգանսկի մարզի արևմուտքում տեղի ունեցած մարտերում՝ Սևերոդոնեցկ և Լիսիչանսկ քաղաքների շրջանում, որտեղ նրանց հաջողվել է որոշակի հաջողությունների հասնել և առաջ շարժվել, ասում է պարբերականի զրուցակիցը։