Ներքին 1 տարի առաջ - 11:48 13-03-2025

Երևանում 33-ամյա տղամարդու են դանակահարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com

Երեկ՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 74 խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Գնել Խ․-ն է, ով անծանոթ անձանց կողմից է դանակահարվել:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան