Ներքին 2 տարի առաջ - 22:45 24-03-2024

Գյումրիում քույրերի են դանակահարել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր դանակահարություն է տեղի ունեցել Գյումրիում, դանակահարել են Գյումրու Անի թաղամասում բնակվող երկու երիտասարդ քույրերի, որոնց մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վերքերով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը 33 տարեկան է, մյուսը՝ 27։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ նրանցից մեկին տեղափոխել են որովայնի թափանցող վնասվածքով, բարակ աղիների տարբեր հատվածների վնասումով, հեմոպերիտոնեում, տրավմատիկ-հեմոռագիկ շոկով, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով։

Մյուսի մոտ առկա են աջից ազդրի և ձախից հետույքային շրջանի, ինչպես նաև դաստակի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, երկուսն էլ այս պահին վիրահատվում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան