Մամուլ 1 տարի առաջ - 08:15 13-03-2025

Հողերը վաճառվել են Չինաստանի դեսպանությանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ դատախազության, այս գործն առնչվում է Երեւանի Իսակովի պողոտային եւ Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Իրականում այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից, պարզապես հատուկ քարոզչական նկատառումներով ընդգծում են «Եռաբլուր» անունը, որ հանրության մոտ ցասում առաջացնեն նախկինների նկատմամբ: Խնդրո առարկա հողակտորների մեծ մասը դիմացի մայթին են: Չնայած երեկ Սերժ Սարգսյանի փաստաբանը լրատվամիջոցներին հրաժարվել էր հայտնել, թե ում են վաճառվել այդ հողերը, սակայն մենք պարզեցինք, որ հողակտորների մեծ մասը վաճառվել է կառավարության որոշման հիման վրա՝ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը։ Գործարքը տեղի է ունեցել 2005 թվականին, այժմ այդ տարածքում է տեղակայված ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, տարածքը, ըստ էության, նրանց սեփականությունն է հանդիսանում, եւ այս գործով, փաստորեն, կարող են սեպ խրել նաեւ հայ-չինական հարաբերություններում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում