Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:15 12-03-2025

Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու է՛լ ավելի լկտի. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքական ռեպրեսիաների գարնանային սեզոնը լինելու է է՛լ ավելի կոշտ ու է՛լ ավելի լկտի։ Պատճառները մի քանիսն են.

1) Առանցքային դերակատարներ են դարձել տարիներով զտված, փորձված ու ստուգված կադրեր, որոնք նիկոլական ռեժիմին նվիրված են ուղնուծուծով։

2) Ռեժիմի պարագլուխն արդեն չի թաքցնում Հայաստանը թուրքական հետնախորշ դարձնելու իր ծրագիրը, իսկ այդ պայմաններում ամեն կայծ կարող է վերածվել հրդեհի - մեր ազգի մեջ, ի վերջո, կան նաև արժանապատվությունը, ինքնասիրությունը պահպանած շատ մարդիկ։

3) «Արևմուտքը» լավ թե վատ՝ որոշակի զսպաշապիկի դեր էր կատարում։ Իրականում՝ շաատ վատ ու շաատ թույլ։ Բայց միևնույն է՝ երբեմն ինչ-որ հարցեր էր տալիս ռեժիմի ներկայացուցիչներին։ Հիմա գլուխները խառն է։ Նույնիսկ այդ անարդյունավետ զսպաշապիկն է անէանում։

4) Նիկոլական ռեժիմը պատրաստվում է ընտրությունների։ Փորձելու է հերթով թուլացնել ազդեցիկ ընդդիմադիր ուժերին, իսկ յուրայիններին սանձելու է «կարճ վզափոկով» (на коротком повадке)՝ ցույց տալով «նավը լքածներին» պատժելու օրինակներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան