Մամուլ 1 տարի առաջ - 07:21 12-03-2025

Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի դատավոր Դավիթ Սարգսյանի վճռով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայրը արդարացվել է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարի 27-ին դատարանը վճռել է. «Ճանաչել եւ հռչակել Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանի անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրան արդարացնել` իրեն մեղսագրվող արարքի կատարումն ապացուցված չլինելու հիմքով:
Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, վերացնել:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի կողմից ներկայացված գույքային հայցը մերժել»:

Հիշեցնենք, որ Վաչիկ Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարի պաշտոնը, ըստ մեղադրանքի, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք է դրսեւորել ու պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, ինչի հետեւանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել Գեղամավան համայնքի օրինական շահերին, այն է՝ 2,790,000 դրամ չի մուտքագրվել համայնքի բյուջե: Սակայն այս մեղքը չի ապացուցվել դատարանում եւ, փաստորեն, ընդդիմադիր գործիչների ընտանիքների նկատմամբ քաղաքական պատվերի շրջանակում իրականացված հետապնդումները անարդյունավետ ծախս են դարձել բյուջեի վրա: Քննիչը, դատախազը տարիներ շարունակ քննել են գործը անիմաստ:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության գինը վճարում են հպարտ հարկատուները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի