Մամուլ 5 տարի առաջ - 08:38 14-10-2021

Իշխան Սաղաթելյանի ներկայությունն ԱԺ նախագահությունում հիմնականում ֆորմալ բնույթ է կրում․ կա՛մ իշխանությունը չի ցանկանում, կա՛մ ինքն է հրաժարվում նիստ վարելուց․ Հրապարակ

«Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեւական ժամանակ խորհրդարան չէր գնում, նիստերին չէր մասնակցում։ Պարզվեց՝ նա քովիդով է վարակվել։ Հիմա արդեն լավ է, կազդուրվել է, շուտով կսկսի նաեւ ԱԺ գնալ։

Մենք նկատել էինք, որ ընտրվելուց հետո Սաղաթելյանի ներկայությունն ԱԺ նախագահությունում հիմնականում ֆորմալ բնույթ է կրում։ Եթե նախորդ ԱԺ-ում ընդդիմադիր փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հաճախ էր փոխարինում ԱԺ նախագահին կամ իշխանական փոխնախագահներին` նիստերը վարելու հարցում, ապա այս խորհրդարանում Սաղաթելյանը գրեթե հնարավորություն չի ունենում նիստ վարելու՝ կա՛մ իշխանությունը չի ցանկանում, կա՛մ Սաղաթելյանն ինքն է հրաժարվում։ Նա մեզ ասաց, որ եղել է մեկ-երկու դեպք, որ ԱԺ նախագահի առաջարկով ինքը կարճ ժամանակով, ասենք՝ նիստի վերջին 30 րոպեն, վարել է նիստը, եղել է դեպք, որ առաջարկել են, ինքն է հրաժարվել նիստ վարելուց։ Բայց երբ էլ որ վարել է, ոչ էական, անկարեւոր նիստեր են եղել։

Կառավարության հետ հարցուպատասխանը, օրինակ, Սաղաթելյանին հաստատ չեն վստահի վարել, ինքն էլ հազիվ թե ցանկանա ամբիոնի մոտ հրավիրել «պարոն վարչապետին» ու հետո «սաստել» վերջինիս քլնգող ընդդիմադիրներին»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»