Արտաքին 1 տարի առաջ - 22:48 11-03-2025

Ադրբեջանի հերթական քարոզչական կեղծիքը. Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջին լուսանկարում 1937 թվականին Ադրբեջանում տպագրված ադրբեջաներենի 2-րդ դասարանի այս դասագիրքը նախատեսված էր թաթական դպրոցների համար, որտեղ ադրբեջաներենը դասավանդվում էր որպես երկրորդ լեզու։



Երկրորդ լուսանկարում արդեն թաթերենի առաջին դասարանի դասագիրք է՝ տպագրված 1996 թվականին, որը նախատեսված էր թաթաբնակ տարածքների դպրոցներում թաթերենի ֆակուլտատիվ դասերի համար, բայց տպագրությունից 2 տարի անց հավաքվեց դպրոցներից և ոչնչացվեց գրեթե ամբողջությամբ։



3-րդ լուսանկարում նոր մի դասագիրք է՝ 2024 թվականին հրատարակված, որի պետական քարոզչությունն արվել է հետևյալ թեզով. «Ադրբեջանում պատմության մեջ առաջին անգամ լույս է տեսել թաթերենի դպրոցական դասագիրք»։



Քարոզչական այս և մնացած կեղծիքների պատճառների, ինչպես նաև Ադրբեջանի լեզվական քաղաքականության նոր ուղղությունների մասին շուտով մանրամասն և փաստարկված մեր առաջիկա հոդվածում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով